Պենտագոնը կոչ է անում Ճապոնիային և Ավստրալիային պարզաբանել, թե ինչ դեր կստանձնեն, եթե ԱՄՆ-ը և Չինաստանը պատերազմ սկսեն Թայվանի պատճառով՝ հաղորդում է Financial Times-ը։ ԱՄՆ-ի պաշտպանության նախարարությունն այս հարցը բարձրացրել է երկու երկրների պաշտպանության նախարարների հետ վերջերս կայացած բանակցությունների ժամանակ։               
 

Վլադիմիր Պուտինը հեռախոսել է Նիկոլ Փաշինյանի և Իլհամ Ալիևի հետ

Վլադիմիր Պուտինը հեռախոսել է Նիկոլ Փաշինյանի և Իլհամ Ալիևի հետ
03.11.2020 | 13:45

ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը Լեռնային Ղարաբաղի հակամարտության կարգավորման խնդիրը քննարկել է Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանի և Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի հետ:

«Նոյեմբերի 1-ին և 2-ին տեղի են ունեցել Վլադիմիր Պուտինի հեռախոսազրույցները նախ Նիկոլ Փաշինյանի, ապա Իլհամ Ալիևի հետ: Զրույցների ընթացքում հանգամանորեն քննարկվել են Լեռնային Ղարաբաղի հակամարտության կարգավորման հարցերը»,- ասվում է Կրեմլի հաղորդագրությունում:

Դիտվել է՝ 2176

Մեկնաբանություններ